09/07/2013 17:37
ԼՂՀ ԿԸՀ-ի անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքները։
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է նաև հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն։