09/07/2013 10:05
Կառավարությունը հարկատուների հաշվին լավություն է անում Արթուր Բաղդասարյանին
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ կապված «Հայասի» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը: «Հայկական ժամանակը» նշում է, որ այս ընկերությունը ժամանակին որոշել էր վիսկի արտադրել:
«Բայց ինչպես երևում է, այդ պրոյեկտը ձախողվել է և որպեսզի ընկերության ֆինանսական վիճակը կայունանա, կառավարությունը որոշել է հետաձգել նրա հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետները: Թե ինչու է կառավարությունը հարկատուների հաշվին լավություն անում Արթուր Բաղդասարյանին, այնքան էլ չի հասկացվում»,- նկատել է թերթը: