09/07/2013 10:00
Լիսկան նեղացել է Հայաստանի բոլոր օլիգարխներից
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ինչպես ամբողջ Սյունիքում, այնպես էլ ինտերնետային տարածքում, բավականին ակտիվորեն խոսվում է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է շտապ վաճառել իր առանձնատունը, ուր տեղի էր ունեցել քստմնելի ոճրագործությունը։ Սակայն ըստ Սյունիքից ստացած վստահելի տեղեկատվության՝ այժմ որևէ մեծահարուստ չի ցանկանում գնել այդ «անիծյալ տեղը»՝ ելնելով ինչպես սեփական անունը չվարկաբեկելու, այնպես էլ զուտ սնահավատ դրդապատճառներից։ Ասում են, թե այդ պատճառով Լիսկան արդեն հասցրել է նեղանալ Հայաստանի ամբողջ օլիգարխիայից, այդ թվում՝ և հատկապես տեղի մեծահարուստներից»: