09/07/2013 18:37
Վարուժան Հակոբյանը` Համաշխարհային օփենի հաղթող
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ավարտված Համաշխարհային օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Նույնպիսի արդյունք ունեին ևս ինը գրոսմայստերներ: Լրացուցիչ գործակիցներով ամենաբարձր ցուցանիշներով երկու մասնակիցների` Հակոբյանի և կուբացի Յունիեսկի Քուեզադայի միջև անցկացվեց «մահվան պարտիա»: Հայ շախմատիստը սևերով ոչ-ոքի խաղաց և ճանաչվեց մրցաշարի հաղթող: