09/07/2013 09:52
Խաչիկյանի գործով, հնարավոր է, հարցաքննվի նաև ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը
«Ժամանակի» փոխանցմամբ, հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաև Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, և Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր: Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո:
«Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես՝ նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Վ. Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար: Այնպես որ չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները վեր հանեն Ա. Վարդանյանի հետ կապված և մոռացության մատնված գործերը՝ ցույց տալու համար, որ ժամանակին ՀՀԿ-ի հետ միասին թալանել է նաև ՀՅԴ-ն»: