10/07/2013 09:23
Երևանում ավտոկանգառների մոնոպոլիան` ԴԱՀԿ ծառայության պետի ընկերությանը
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Երևանում ավտոկանգառների մոնոպոլիան Երևանի քաղաքապետարանից վերցվել և տրվել է մասնավոր ընկերություններից մեկին։ Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են «ավտոմատով» կամ բջջային հեռախոսից համապատասխան հաղորդագրություն ուղարկելով։
Թերթի տեղեկություններով՝ ծրագիրն իրականացնելու է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններից մեկը, որը շահել է համապատասխան մրցույթը և այժմ ծառայություն է մատուցելու ՀՀ քաղաքացիներին։