10/07/2013 10:39
Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ երգիչը թոքերի էմբոլիա ունի և այժմ Մադրիդի հիվանդանոցներից մեկում է: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Երգչի ներկայացուցիչ Նենսի Սելցերի խոսքով՝ Դոմինգոն 3-4 օր կմնա հիվանդանոցում: Երգիչը ստիպված կլինի հետաձգել մի քանի ելույթ: Բեմ վերադառնալու ժամկետը կախված է նրա ապաքինումից: