10/07/2013 09:19
Կճոյանի «Բենթլին» գողականներն են նվիրել
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլին» մամուլի ամենասիրված թեմաներից է: Մի առիթով վերջինս ասել էր, թե թանկարժեք մեքենան նվիրել է իր սանիկը, և հանրությունը եզրակացրել էր, որ այդ սանիկը նույն Աշոտ Սուքիասյանն է, ում թեթև ձեռքով Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը ներքաշվել են օֆշորային սկանդալի մեջ և ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ:
Օրերս լավատեղյակ աղբյուրը «Հրապարակին» փոխանցել են, որ «Բենթլիի» պատմությունը բոլորովին այլ է: Ըստ այս տարբերակի, արքեպիսկոպոսը լուրջ գողական շրջանակների միջև ինչ-որ ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում է հանդես եկել, և այդ կողմերից մեկը, որպես երախտագիտության նշան, նրան «Բենթլի» է նվիրել: