10/07/2013 09:31
Գորիսում խոսում են, որ Ս. Խաչատրյանը քնած չի եղել, կրակողների թվում է եղել
«Ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ Սուրեն Խաչատրյանը որոշել է Գորիսի իր առանձնատունը վաճառել: Ավելին` նա ներկայում ևս շարունակում է ճնշումները. Հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը:
Ըստ Գորիսում շրջանառվող տեղեկությունների` հայտնի միջադեպի ժամանակ Ս. Խաչատրյանը քնած չի եղել, այլ եղել է կրակողների թվում: «Գորիսում ասում են` հայրերը իրենց տղային են պաշտպանում, իրենց վրա են վերցնում հանցագործությունը, բայց ինքը իր տղային նստեցրել է իր կաշին, պաշտոնը փրկելու համար, բայց դա նրան չօգնեց»,- «Ժամանակի» թղթակցին ասել են Գորիսից: Ի դեպ, գնդապետ Արտակ Բուդաղյանը շաբաթ օրը մեկնել է Գորիս և առաջին հերթին այցելել է եղբոր գերեզմանին, որտեղ մնացել է մոտ երկու ժամ: Նշենք, որ այսօր լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: