10/07/2013 09:46
Կարֆուրը «Երևան մոլում» շուրջ մեկ հեկտար տարածք է ձեռք բերել
Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքև Հայաստանի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի վրա կառուցված «Երևան մոլի» բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը, այդուհանդներձ «Ժամանակի» տեղեկություններով վարձակալությամբ տրվող բոլոր տարածքներն արդեն վերջացել են:
Թերթի տեղեկություններով, շուրջ մեկ հեկտար տարածք տրամադրվել է ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին, և սեպտեմբերից, փաստորեն, կսկսի գործել Հայաստանում առաջին «Կարֆուրը», մյուսը կլինի Ավանում: