11/07/2013 09:39
Հարությունյանը՝ Գրիոգորուիին. Ամեն տհասի հայտարարությունը լուրջ մի ընդունեք
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի փաստաբան, սկանդալային՝ Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյո՞ք նրան պատրաստվում եք պաշտոնանկ անել, պատասխանել է. «Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ»:
Դիտարկմանը՝ այսինքն պետք է արհամարհե՞լ՝ Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ասելու բան չունեմ, ամեն ինչ ասված է, վերջացած»:
Նախագահը պատրաստվում է մեկնել Մոլդովա, ուստի մենք նաև հետաքրքրվեցինք, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք բարձրացնել այնտեղ Աուրելիա Գրիգորիուի հարցը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ տեղյակ չէ՝ նա կանդրադառնա՞ այդ թեմային, թե՞ ոչ: