11/07/2013 14:39
Մարո Գուլոյանի փաստաբանները այսօր հանդիպելու են Գլխավոր դատախազի տեղակալին
Մարո Գուլոյանի իրավահաջորդի փաստաբանները այսօր հանդիպելու են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ` Մ. Գուլոյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը Երևան տեղափոխելու համար: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Մ. Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը:
Նրա խոսքով` իրենց պահանջը չբավարարելու դեպքում իրենք նոր հայց են ներկայացնելու, սակայն հույս ունեն, որ կբավարարվի իրենց պահանջը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրել էին, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, և Գլխավոր դատախազի որոշմամբ կարճման որոշումը վերացվել է: Այսպիսով, Մարո Գուլոյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի վարույթը վերաբացվելու է:
Նախորդող հրապարակում` Մարո Գուլոյանի ինքնասպանության գործով դատական նիստը` հունիսի 27-ին
«Մարո Գուլոյանի գործը պետք է բերվի Երևան, հակառակ դեպքում` ամենը իզուր է»