11/07/2013 09:08
Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել
Երեկ երեկոյան «Ժամանակը» տեղեկացել է, որ Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել` քաղաքապետի կողմից Լևիկ Մարյանին ծեծի ենթարկելու փաստով:
Սպիտակի բնակիչ 71 ամյա Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ հուլիսի 9-ին Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն: Ըստ այդմ՝ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. Օրենսգրքի 118 հոդվածով:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի ազգականն է: