12/07/2013 14:01
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր դատախազ ունի
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական բաժնից:
Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։