12/07/2013 09:21
Սնանկ ճանաչված ԲՀԿ-ական պատգամավորը երկրից արտագաղթելու մտադրություն ունի
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի: Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել սույն բանկից և չէր կարողացել կատարել ստանձնած պարտավորությունները: ՎՏԲ-ն անցյալ տարեվերջին հայց էր ներկայացրել դատարան՝ Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Պատգամավորը նախկինում հերքել էր, որ վարկ է վերցրել: Իսկ երեկ արդեն նրա հետ խոսել ընդհանարապես հնարավոր չէր. նրա բջջային համարն այլևս գոյություն չուներ: «Հայկական ժամանակը» նշում է, որ Ստեփանյանն, ըստ իր մերձավորների, խորը ընկճախտի մեջ է: