13/07/2013 09:50
Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսման գործով կասկածյալներ ու մեղադրյալներ չկան
«Մինչև այս պահը կատարած քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություններով հնարավոր չի եղել պարզել Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի առանձնազրույցը ձայնագրած և համացանցում տարածած անձին: Քրեական գործով ձերբակալվածներ, կասկածյալներ և մեղադրյալներ չկան»: Այդ մասին «168 ժամի» գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում հայտնվեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը:
«Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, որոնց ինքնության վերաբերյալ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներից ելնելով` տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-տեղեկացրել է Մ. Ահարոնյանը` հավելելով, թե դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին` ժամը 14:00-ի սահմաններում: