13/07/2013 09:14
Փակ շուկան, հնարավոր է, շահագործման հանձնվի սեպտեմբերի մեկից
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ` ԱԺ պատգամավոր, Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը նախատեսում է վերակաոուցվող-վերաձևվող այդ շենքը շահագործել սեպտեմբերի մեկից:
«Նշենք, որ Ալեքսանյանը նպատակ ուներ նորաբացված Փակ շուկան շահագործման հանձնել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին: Նա թերևս հույս ուներ, որ հանրության ուշադրությունը խնդրի հետ կնվազի, և ինքը առավել անկաշկանդ գործելու ասպարեզ կստանա:Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ հանրությունը հետևողական է Փակ շուկան փրկելու հարցում, թերևս, մեծ հաշվով, դրանից որևէ արդյունք չի լինում»: