13/07/2013 09:19
Հագուստի խանութներում գողության թվի կտրուկ աճ է նկատվում
Երեկ «Հայկական ժամանակը» ահազանգ է ստացել, որ Երևանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում։ Այդ երևույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ հագուստեղենի խանութներում։
«Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց հակաքայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենում հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարաններում հագուստների վրայից մկրատով հեռացնում են անվտանգության մագնիսները և դուրս հանում դրանք խանութից։ Սա նոր երևույթ է Հայաստանում։ Մինչև վերջերս հայաստանցիները իրար սարսափահար պատմում էին Եվրոպայում խանութներից մեր հայրենակիցների գողությունների մասին։ Այս երևույթը փաստորեն «ներգաղթել է»»,- գրել է թերթը։