13/07/2013 13:43
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն: