13/07/2013 17:02
Վահագն Չախալյան. Տուժողը հայտնել է, որ Արմենն իրեն չի խփել
Վրաստանի Վերաքննիչ դատարանը այսօր քննվել և անփոփոխ է թողել Արմեն Չախալյանի գործով նրա ծնողների բողոքը:
Aysor.am-ի հետ զրույցում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյան ասաց, որ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, և պետք է սպասել մինչև օգոստոսի 9-ը, երբ կկայանա Արմեն Չախալյանի գործով նախնական դատալսումը:
Վ. Չախալյանը, սակայն, հույս ունի` դատախազությունը կմիջորդի և եղբայրը` Ա. Չախալյանն ազատ կարձակվի, քանի որ. «Տուժողը հայտնել է, որ Արմենն իրեն չի խփել, գյուղացիները պատմել են, որ Արմենը եկել է միայն բաժանելու կռվի մասնակիցներին և չի մասնակցել կռվին: Փաստաբաններն այցելել են Ախալքալաք, ու այս ամենից հետո, այդ փաստերի հիման վրա հույս կա, որ դատախազությունը միջնորդագիր կներկայացնի` մինչև դատավարություն ազատ արձակվի Արմեն Չախալյանը»:
Ու թեև հետաքննությունը շարունակվում է, սակայն, ինչպես ասաց Վ. Չախալյանը, դատախազությունն ի սկզբանե չպետք է ձերբակալեր Արմեն Չախալյանին:
Նախորդող հրապարակում՝ Վահագն Չախալյան. Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը
Վահագն Չախալյանի եղբորը 2 ամսով կալանավորեցին