15/07/2013 17:09
Նախարարությունը դադարեցրել է Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործումը
Բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Ատ-Մետալս» ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը, ներկայում իրականացնում է հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները:
Ընկերության հիմնադիրները ռուսաստանյան «ԱՏ-Սպեցտեխնոլոգիա» և «Ավիատեխնոլոգիա» ընկերություններն են: