15/07/2013 09:36
Տ. Սարգսյանն և Ա. Լիխաչևը զրուցել են տնտեսական հեռանկարների մասին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել դրանց խորացման հեռանկարներին: Արծարծվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ալեքսեյ Լիխաչևը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, որի աշխատանքները համակարգում են երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունները: