16/07/2013 15:21
Զավեն Անդրիասյանը` ունիվերսիադայի արծաթե մեդալակիր
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հիանալի հանդես եկավ Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտված Համաշխարհային ունիվերսիադայի շախմատի մրցաշարում` նվաճելով արծաթե մեդալ:
Անդրիասյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեին ևս 8 գրոսմայստերներ: Լրացուցիչ գործակիցներով Անդրիասյանը և ֆիլիպինցի Վեսլի Սոն բաժանեցին 1-2-րդ տեղերը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ունիվերսիադայի հաղթողին որոշելու համար այս 2 շախմատիստների միջև անցկացվեց «մահվան պարտիա»: Հաջողությունն ուղեկցեց Սոյին, իսկ Անդրիասյանը հռչակվեց ունիվերսիադայի փոխչեմպիոն: