16/07/2013 10:01
«Նաիրիտի» վաճառքի բանակցությունները դադարեցվել են
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Նաիրիտի» շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններն ըստ էության դադարեցվել են անորոշ ժամանակով, և կարող են վերսկսվել ամենաշուտը աշնան երկրորդ կեսին, եթե, իհարկե, վերսկսվեն:
Տվյալ դեպքում «Ռոսնեֆտը» ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի: Եվ ահա այս հարցի շուրջ է, որ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս: