16/07/2013 20:26
Քննարկվում է Հ. Հարությունյանի 3-րդ պաշտպան ներգրավելու հնարավորությունը
Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
«Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունը ապահովելու, երեկ կայացած դատական Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ:
Ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաև Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովաբդակ նամակը:
Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:
Մոսկվայում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել ինչպես քննչական մարմինների, այնպես էլ Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ: Քննարկվում է երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը»:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել իրավունքների կոպիտ ոտնահարմամբ