16/07/2013 13:49
Իրավաբան. Հայ վարարոդին կարող էին ավելի ուշ տանել դատարան, անհետաձգելի չէր
Հրաչյա Հարությունյանին, հիվանդանոցից դեղորայքային քնից հանելով, կանացի խալաթով անիմջապես դատարան տանելով, փաստացի չթողնելով, որ նա պատճաշ կերպով ներկայանա, ոտնահարվել են անձի արժանապատվությունը: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայ վարորդ Հ. Հարությունյանի նկատմամաբ ռուսական կողմի վերաբերմունքը, նման կարծիք հայտնեց ՄԻՊ աշատակազմի իրավաբանանական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է:
Թե’ Հայաստանի, թե’ Ռուսաստանի սահմանադրության 21-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը և մի շարք այլ միջազգային փաստաթղթեր հստակ ամրագրում և պաշտպանում են մարդու արժանապատվության իրավունքը:
«Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ որևէ կերպ անձի արժանապատվությունը չխախտվի, իսկ այս դեպքում խիստ մտահոգիչ է, որ Հրաչյա Հարությունյանի դեպքում նշվածն իրականացրել է պետության նախաքննական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանին դեղորայքային քնից հանելուն և դատարան տանելուն, Ա. Վարդևանյանը նշեց, որ այս հարցը նախ պետք է դիտարկել անհրաժեշտության և համաչափության տեսանկյունից:
Նա մանրամասնեց, որ կարող են լինել իրավիճակներ, երբ նախաքննության ընթացքի և գործի բազմակողմանի, լրիվ ուսումնասիրության համար անհրաժեշտ է, ասենք, գիշերը ժամը երեքին քննչական գործողություն իրականացնել կամ անձին դատարան ներկայացնել:
«Հրաչյա Հարությունյանի դեպքում պարզ է, որ որևէ կերպ նա չէր փորձել փախուստի դիմել, կամ խուսափել նախաքննությունից, կամ էլ խոչընդոտել նախաքննությունը: Նա անշարժ վիճակում գտնվում էր հիվանադանոցում, և այս դեպքում, լինելով իրավաբան, չեմ տեսնում անհրաժեշտություն և համաչափություն` անձին այդ վիճակից հանելու և այդ վիճակում դատարան տանելու»,- ասաց նա` ընդգծելով, որ դա կարող էին և ավելի ուշ անել, քանի որ դա անհետաձգելի չէր:
Ա. Վարդևանյանը նշեց, որ բացի ՄԻՊ Կարեն Անդեասյանի նամակից, իրենց կառույցը հետևողական է լինելու և չի բավարարվելու միայն նամակով:
Նախորդող հրապարակումներ` Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել իրավունքների կոպիտ ոտնահարմամբ
Հայ վարորդին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթով (Տեսանյութ)