16/07/2013 09:19
Սամվել Բաբայանի որդին չգիտի՞ հոր գտնվելու վայրը
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տևական ժամանակ է՝ շարունակում է անհայտ մնալ: Համենայնդեպս, երեկ, երբ «Ժողովուրդի» թղթակիցն այցելել է Բաբայանի բնակարան, որդին՝ Անդրանիկ Բաբայանը, ասել է, թե չգիտի, որտեղ է հայրը, և որ նրա հետ այս ընթացքում չեն էլ խոսել: «Ոչինչ չգիտեմ և ոչինչ ասել չեմ կարող»,- խուսափողական պատասխան է տվել տղան:
Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին բիզնես սկսելու համար գրավադրել էր ոչ միայն իրեն ու զոքանչին պատկանող տները, այլև ընկերների, այդ թվում Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի, ՍԴ անդամ Կիմ Բալայանի տները: Սակայն կարճ ժամանակում բիզնեսը ձախողվեց, իսկ Բաբայանը Հայաստանից անհետացավ: