17/07/2013 20:19
Հայաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին
ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԳ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջից:
ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան: