17/07/2013 12:09
Հայ վարորդը տեղափոխվել է «Բուտիրկա» բանտ
Նոր Մոսկվայում ողբերգական վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Մոսկվայի «Բուտիրկա» բանտ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Կամազի վարորոդը սկզբում տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի բուժկետ, սակայն բժիշկների եզրակացության համաձայն՝ նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,- հաղորդել է աղբյուրը:
Սակայն մոսկովյան ՔԿՀ-ում Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Հ. Հարությունյանը ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով, այնուամենայնիվ, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:
Նշենք, որ օրերս տեղի ունեցած վթարի ժամանակ մահացել է 18 մարդ:
Նախորդող հրապարակումներ՝ Հրաչյա Հարությունյանի եղբայր. Ահաբեկչից վատ են վերաբերում Հրաչին
Քննարկվում է Հ. Հարությունյանի 3-րդ պաշտպան ներգրավելու հնարավորությունը