17/07/2013 17:50
«Թուրքիան հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ` ադրբեջանամետ լուծման կողմնակից է»
«Եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի և չմիջամտի կարգավորման գործընթացին»,- մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին և պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է ԱԺ փոխնախագահ Հովհաննես Սահակյանը:
«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին»,- ասել է Է. Շարմազանովը: