18/07/2013 09:27
Վարդանիկը հեշտ կպրծնի, մանավանդ որ գժի թուղթ էլ ունի
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ երեկ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Գործը հարուցվել է փաստաբան Լ. Սահակյան դիմումի հիման վրա։ Վարդանիկը, սակայն, պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարության ժամանակ հենց դատարանի շենքում իր 30 հոգանոց «սվիտայի» հետ ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին ծեծի ենթարկելու համար (նա ծեծի արդյունքում հայտնվել էր Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում), այլ դատական նիստի ժամանակ հնչեցրած վիրավորանքների առթիվ։
Ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ խնդրել էր քրգործ հարուցել Քրեական օրենսգրքի 343 հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով։ Իսկ ծեծի առթիվ, որի ժամանակ ոստիկանները հայտնի չէ՝ որտեղ են եղել, բողոք չի ներկայացվել։ Այնպես որ, Վարդանիկը հեշտ կպրծնի, մանավանդ որ գժի թուղթ էլ ունի: