18/07/2013 14:20
Ռուբեն Բալոյանը պատրաստ է անվճար պաշտպանել Հ. Հարությունյանին
Փաստաբան Ռուբեն Բալոյանը պատրաստ է անվճար պաշտպանել Նոր Մոսկվայում վթարի հետևանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Բալոյանը:
Նրա խոսքով` իրեն գումար է անհրաժեշտ այնտեղի ծախսերը հոգալու համար, ինչի համար արդեն մի շարք մարդիկ իրեն զանգահարել և աջակցություն են առաջարկել, սակայն քանի դեռ հարազատների կամ Փաստաբանների պալատի կողմից որևէ առաջարկ չի ստացել, չի կարող հաշվեհամար տրամադրել:
Ռ. Բալոյանի հավաստմամբ` Հ. Հարությունյանին կալանավորելու որոշումը ապօրինի է, քանի որ չկա այս գործով որևէ փորձաքննության պատասխան, իսկ Հ. Հարությունյանին պետք է ոչ միայն ռուս, այլև հայ փաստաբանի աջակցությունը, որովհետև նա այժմ գտնվում է շատ ծանր հոգեվիճակում:
Փաստաբանի կարծիքով` համացանցում առկա տեսագրությունից երևում է, որ Հ. Հարությունյանը ճիշտ է կողմնորոշվել, ունեցել է արգելակների հետ կապված խնդիր, հակառակ դեպքում կորուստը ավելի մեծ կլիներ:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանի գործով ներգրավել են 3-րդ պաշտպանի
Հ. Հարությունյանի դուստր. Մենք չենք կարողանում կապվել հորս հետ