18/07/2013 14:42
Ս. Գրիգորյան. Թող քայլեն Մոսկվայով և հասկանան` ինչ են «բառաչում» հարբածները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շատ արագ արձագանքեց «Նոր Մոսկվայում» 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի դեպքին, սակայն նրա մոտ այցելությունենրի թիվը պետք է ավելացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով` վիճակագրության համաձայն` Ռուսաստանում տարեկան հարյուրավոր մարդիկ մահանում են ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների պատճառով, և կարիք չկա, որ Ռուսաստանի հեռուստաընկերությունները ուռճացնեն այս թեման:
Ս. Գրիգորյանի խոսքով` Հ. Հարությունյանի մասին «բառաչել» բառը օգտագործած լրագրողներին պետք է առաջարկել ման գալ Մոսկվայով և հասկանալ, թե ինչ են «բառաչում» գետնին ընկած հարբած մարդիկ:
Բանախոսը նաև իր ցավակցությունը հայտնեց այդ վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Նախորդող հրապարակում` Ռուբեն Բալոյանը պատրաստ է անվճար պաշտպանել Հ. Հարությունյանին