19/07/2013 12:00
Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունքում
Հ. Հարությունյանը այժմ գտնվում է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունքում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը:
Նրա խոսքով` Հ. Հարությունյանը այնտեղ պետք է գտնվի 21 օր` անհրաժեշտ փորձաքննություն իրականցնելու համար: «Նա այնտեղ գտնվում է նորմալ պայմաններում, շրջապատված չէ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանցով, ունի հեռուստացույց, նորմալ սնունդ, շատ շնորհակալ է բոլոր մարդկանց՝ իրեն աջակցելու համար»,- ասաց Ա. Մելցևը, ընդգծելով, որ դա անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ նա ավելի վաղ գլխի վնասվածքներ է ստացել:
Պաշտպանի հավաստմամբ` Հրաչյա Հարությունյանի տեղափոխությունը հոգեբուժական բաժանմունք կապված չէ այն բանի հետ, որ նա, իբր, խոսել է ինքնասպանության մասին: «Նա խոսել է ինքնասպանության մասին առաջին օրը, հիմա նման մտքեր չի արտահայտում»,- ասաց նա:
Ա. Մելցևի խոսքով` երկուշաբթի օրը իր և Հ. Հարությունյանի նախաձեռնությամբ` նա երկրորդ անգամ կհարցաքննվի և կխոսի դեպքի մանրամասներից:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:
Երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել Մոսկվա