19/07/2013 09:16
Նախկին մարզպետը դստեր համար կլինիկա է բացում Ֆրանսիայում
«Ժողովուրդի» տեղեկություններով, Արարատի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը պատրաստվում է իր դստեր համար աչքի կլինիկա բացել Ֆրանսիայում:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Արարատի նախկին մարզպետի դուստրը նմանատիպ մի կլինիկա ունի հենց մարզում, ու այժմ էլ Հովակիմյանը «ձեռքուոտք» ընկած Ֆրանսիայից մասնագետներ է հրավիրում Հայաստան, տեխնիկա «բերում», որպեսզի այստեղի կլինիկան ոչ մի բանով «հետ» չմնա այնտեղինից»:
Թերթի հետ զրույցում Հովակիմյանը նշել է, թե իրականում նման բան չկա. «Չի կարելի, չի կարելի, ինչ-որ ունի, ունի: Իսկ այդ հնարավորությունները մենք չունենք, որ Ֆրանսիայում նման կլինիկա բացենք, եթե ունենայինք, կլիներ: Դուք էկե՞լ եք կլինիկա, մի հատ էկե՛ք, էլի՛, միասին մտնենք էդ կլինիկա»,- նշել է վերջինս: