19/07/2013 09:25
Ինչո՞վ է զբաղված ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն
Նախորդ շաբաթ բուժման նպատակով եռօրյա հանգստի մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծեց, թե առողջական խնդիրներով որ երկիր է մեկնել։ Մինչդեռ հետաքրքիր է իմանալ, թե հատկապես որ երկրի առողջապահական ոլորտին է վստահում վարչապետը ավելի, քան իր կառավարած երկրի առողջապահական համակարգին։ Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Տ. Սարգսյանը հետազոտվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում։ Սակայն կառավարության ղեկավարի խոսնակը հերքել է լուրը»:
Թերթը մեկնաբանում է. «Նկատենք՝ միայն վարչապետը չէ, որ բուժվում է արտասահմանում։ Մեր երկրի նախագահից սկսած՝գրեթե բոլոր մանր ու միջին չինովնիկները հիվանդանալուն պես վազում են եվրոպական կլինիկաներ՝ ապահով և վերջնական բուժում ստանալու։ Իսկ միջին ու աղքատ խավի ներկայացուցիչները ստիպված են լինում «տառապել» Հայաստանում։ Ուշագրավն այն է, որ ՀՀ առողջապահական համակարգի բարելավման, կատարելագործման հարցերով չինովնիկներն առանձնապես չեն մտահոգվում։ Կարևորը՝ իրենք փող ունեն դրսում բուժվելու համար, «թքած» մյուսների վրա։ Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղված ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ Դերոն»: