20/07/2013 09:26
Հրահանգ՝ շենգենյան վիզա չտրամադրել Վրաստանից տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիները գերադասում են արտերկիր մեկնել Թբիլիսիից, քանի որ Վրաստանից բոլոր ուղղություններով ավիատոմսերը զգալիորեն էժան են Երևանից իրականացվող թռիչքների տոմսերից։
«Պարզվում է՝ մեր իշխանությունները գտել են նաև այդ երևույթի դեմ պայքարելու ճանապարհը։ Ավիափոխադրումների արժեքի էժանացմանն ուղղված գործողությունների փոխարեն` կառավարությունում ավելի հեշտ ձև են գտել՝ պարզապես ներքին կարգով խնդրել-հորդորել են, մասնավորապես՝ Եվրամիության երկրների դեսպանատներին՝ շենգենյան մուտքի արտոնագրեր չտրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ներկայացնում են Թբիլիսիից մեկնելու ավիատոմսեր»:
Մանրամասները՝ «168 ժամի» այսօրվա համարում: