22/07/2013 13:04
Այս տարի նվազել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները
2013 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,2%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 945 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 825.7 մլն խ.մ, ինչը 2,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին տեղեկացնում են Հայռուսգազարդից:
Նախորդ տարվա համեմատ բնական գազի սպառման ծավալները 15,4%-ով նվազել են էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով 84.8 մլն խ.մ: Սպառման ծավալները նվազել են նաև 10%-ով բնակչության և 5,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 300.7 եւ 97.7 մլն խ.մ:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են 13,6%- ով արդյունաբերության ոլորտի և 10,7%- ով ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 135.4 մլն խ.մ և 207 մլն խ.մ: