22/07/2013 12:00
ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալները
Արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 15-19-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 101,008,340 ԱՄՆ դոլար 409.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, 7 վաճառվել 113,622,947 ԱՄՆ դոլար 410.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,920,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 9,296,800 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից: