22/07/2013 14:46
Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Յան Մարկոսին
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված փառատոնի շրջանակներում կենդանի շախմատի մենամարտում պարտության մատնեց գրոսմայստեր Յան Մարկոսին (Սլովակիա) և հռչակվեց փառատոնի արքա:
Մովսիսյանը Բանսկա Շտյավնիցայում արքա է հռչակվում 5-րդ անգամ: Մինչ այժմ նա այդ պատվին արժանացել է 2005, 2006, 2007, 2008 թթ.` պարտության մատնելով համապատասխանաբար գրոսմայստերներ Շտոլին, Նավարային, Հրաչեկին, Մարկոսին: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ Մովսիսյանը հաղթել է նաև Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված կայծակնային մրցաշարում` 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և նվաճելով առաջին մրցանակը: Նա առաջ է անցել մրցաշարին մասնակցող 95 շախմատիստներից, այդ թվում` 31 գրոսմայստերներից: