22/07/2013 11:08
Զովացուցիչ ջրեր, գարեջուր. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շուկան
ՏՄՊՊՀ-ն թանակցումներ արձանագրել է զովացուցիչ ջրերի, գարեջրի, հանքային ջրերի շուկայում: Aysor.am-ին տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը:
Նա նաև փոխանցեց, որ համապատասխան գրություն է ուղարկվել նշված ոլորտներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններին` հիմնավորելու թանկացման պատճառները, գրություններ են ուղարկվել Ջերմուկ գրուպին, Կոկա-կոլա ընկերությանը, Կիլիկիա ընկերությանը և այլն:
Երբ կստանան նշված ընկերություններից պատասխաններ, կհամադրվեն ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների հետ, որից հետո կորոշվի հիմնավո՞ր է թանկացումները, թե ոչ. նշված ապրանքատեսակները թանկացել են մինչև 30 դրամի սահմաններում:
ՏՄՊՊՀ-ն միջինում 15 տոկոս թանկացում է արձանագրել գազալցակայաններում` միջինում 15 դրամի սահմաններում: