23/07/2013 14:30
Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը մասնակցում են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:
Մասնակիցների մեջ է ևս մեկ հայ շախմատիստուհի` միջազգային վարպետ Ալինա Բալայանը (Ռուսաստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: