23/07/2013 18:58
ՄԻՊ. Երբ խոսում էինք ընտանիքի մասին, Հրաչյա Հարությունյանն անգամ ժպտում էր
Հրաչյա Հարությունյանը դանդաղ ապաքինվում և դուրս է գալիս դեպրեսիայից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր մոսկովյան այցն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանը.
«Երբ խոսում էինք իր ընտանիքի մասին, Հրաչյան անգամ ժպտում էր: Հարությունյանի բանտախցում 6 մարդ կա: Պայմանները համեմատաբար նորմալ են»,- ասաց օմբուդսմենը:
«Հրաչյա Հարությունյանի մոտ վթարից հետո չափազանց ծանր հոգեբանական իրավիճակ էր, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէր նրա ցուցմունք տալը: Հիմա նա կարգի է գալիս»,- ավելացրեց ՄԻՊ-ը:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանից բացի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև գործին առնչվող մի շարք այլ մարդկանց հետ: Մասնավորապես՝ Հրաչյա Հարությունյանի պաշտպաններին ու Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:
Նախորդող հրապարակումներ՝ Հ. Հարությունյանի գործով հուլիսի 21-ին Կարեն Անդրեասյանը կմեկնի Մոսկվա
ՌԴ օմբուդսմեն. Գործին ընթացք տալու համար անհրաժեշտ է Հարությունյանի դիմումը