23/07/2013 09:54
Պետական հովանավորչությունը Հայաստանում «եղբայրական մակարդակում է»
Մինչ ՎՊ-ն ու դատախազությունը որոնում են պետական միջոցների փոշիացման մեղավորներին ու «ատկատների» պատասխանատուներին, պարզվում է՝ պետական հովանավորչությունը Հայաստանում «եղբայրական մակարդակում է»: Արագածոտնի մարզում պետության ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության և դպրոցաշինության տենդերը արդեն մի քանի տարի շահում է մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանի «Ես և նա» շինարարական կազմակերպությունը:
«Ժամանակի» տեղեկություններով՝ անցյալ տարի մարզպետի եղբայրը 2 մլրդ, գումարի շինարարություն է իրականցրել մարզում: Բավական է նշել, որ շինարարության ընթացքը վերահսկում է նույն մարզպետարանը: