24/07/2013 12:53
Արմեն Չախալյանն իրեն լավ է զգում. Հայ հոգևորականներն այցելում են նրան
Ազատազրկման մեջ գտնվող ջավախահայ Արմեն Չախալյանն իրեն լավ է զգում: Նա առողջական խնդիրներ չունի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արմենի եղբայր, ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը.
«Մինչև դատավարությունը՝ օգոստոսի 9-ը, մեզ չի թույլատրվում տեսնել նրան, բայց փաստաբանները Արմենի մոտ գնում են ու ասում են, որ լավ է, առողջ է»,- ասաց Վահագն Չախալյանն ավելացնելով՝ թույլ են տվել, որ եղբորն այցելեն նաև հայ հոգևորականներ:
«Հիմա դատին ենք պատրաստվում: Դե փաստաբաններն ասում են, որ չկային բավարար հիմքեր Արմենին ձերբակալելու համար՝ տեսնենք»,- ասաց Վահագն Չախալյանը:
Հարցին՝ իսկ այս դեպքերից հետո ինչպիսի՞ տրամադրություններ են Ջավախքում, Չախալյանը պատասխանեց. «Ճիշտ նկատեցիք, կա տրամադրության փոփոխություն: Երբ ես դուրս եկա բանտից միանգամից ոգևորություն տարածվեց, մտածեցինք՝ վերջացավ: Հիմա մարդիկ էլի նեղված են: Մնում է սպասենք դատավարությանը»: