24/07/2013 10:00
Արցախում զինվորի մահվան դեպքի առթիվ գործ է հարուցվել. Կա ձերբակալված
Հուլիսի 22-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Նարեկ Ժորիկի Հովսեփյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով: Գործով ձերբակալվել է Նարեկ Հովսեփյանի համածառայակից Ա.Մ-ն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածը վերաբերում է զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելուն: Հոդվածի 3-րդ մասով նախատեսում է արարք, որի դեպքում վերոնշյալ կանոնների խախտելը հանգեցրել է մարդու մահվան: Որպես պատիժ սահմանված է 4-8 տարվա ազատազրկումը:
Նախնական տեղեկությունների համաձայն Նարեկ Հովսեփյանի ծառայակից Ա.Մ.-ն զենքը մաքրելիս պատահաբար մահացու վիրավորում է պատճառել նրան: