24/07/2013 18:32
Վայրէջք կատարելու պահին Իվանիշվիլու ինքնաթիռում խնդիրներ են ծագել
Թբիլիսիի օդանավակայանում վայրէջքի պահին խնդիրներ են առաջացել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օդանավում:
Vz.ru-ի փոխանցմամբ, օդանավակայանում վայրէջքը նորմալ է անցել, սակայն Իվանիշվիլին պահանջել է պարզել անսարքությունների պատճառները:
Պարզվել է, որ խնդիրը կապված է եղել թռիչքուղի անսարքությունների հետ:
Իվանիշվիլին հանձնարարել է անհապաղ իրականացնել թռիչքուղու վերանորոգումը: