25/07/2013 09:12
Վթարի է ենթարկվել ուղևորներին անվճար տեղափոխող մեքենաներից մեկը
«Առավոտ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Օպերայի մոտից ուղևորներին Կոմիտաս և Դավիթաշեն անվճար տեղափոխող մի քաղաքացի՝ Աշոտ Սարգսյանը, կանգառից վերցնելով նոր ուղևորների, վթարի է ենթարկվել՝ հարվածելով 40 համարի ավտոբուսին:
Ավտոբուսի վարորդը պնդել է, որ ինքը մեղք չունի, քանի որ կանգառն իր տեղն է, ոչ թե մարդատարի: Մյուս կողմից էլ մարդատարը երթուղային ծառայություններ է մատուցում: Ավելի ուշ Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ավտոբուսի վարորդն ընդունել է իր մեղքը, և ԱՊՊԱ-ն կփոխհատուցի ավտոբուսի վնասը: Ոչ ուղևորներին և ոչ էլ վարորդին ոչ մի վնաս չի պատճառվել: