25/07/2013 09:07
Օլիգարխներն իրենց հանգիստը կանցկացնեն Մոնակոյում
Մինչ ամառվա շոգին Երևանն ալեկոծվում է տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական պայքարի ֆոնին, «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գծատեր Սամվել Ալեքսանյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում են առաջիկա օրերին ընտանիքով մեկնել Մոնակո՝ հանգստանալու: Նախկինում ինչպես հայտնի է, նրանք գերադասում էին Դուբայը:
Թերթի տեղեկություններով՝ ավելի ուշ հնարավոր է նրանց միանա Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ով թե Ալեքսանյանի, թե Ծառուկյանի երեխաների քավորն է: Այս տեղեկությունը ճշտելու համար երեկ թերթի թղթակիցը զանգահարել է Սամվել Ալեքսանյանին, սակայն վերջինս անջատել է հեռախոսը: