25/07/2013 09:16
Լֆիկի հրամանը՝ կռիվ չլինի
Լուրերը, թե 82 համարի երթուղայինի վրա, որի գծատերն է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ուղեվարձի թանկացումը չի ազդել, իրականությանը չեն համապատասխանում: Իրականում 150 դրամը փակցված է 82 համարի բոլոր 40 միկրոավտոբուսների վրա:
Վարորդներից Լեռնիկը երեկ «Ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ շատ քչերն են այս օրերին վճարում 150 դրամ, սակայն իրենք թույլ չեն տալիս, որ վիճաբանություն լինի, քանի որ ունեն հրաման, ներքին պայմանավորվածություն, որ եթե ուղևորը տա հարյուր դրամ, ձայն մի հանեք: